211652_close_icon
views-count2667 դիտում article-date 13:21 26-10-2015

Արձանագրվել է աշխարհում ԳՄՕ սննդի հետևանքով մահվան առաջին դեպքը

Արձանագրվել է ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) սննդից թունավորվելու հետևանքով մահվան առաջին դեպքը աշխարհում: Ինչպես հայտնում է rosbalt.ru-ն, հղում անելով 31tv.ru-ին, 31-ամյա իսպանացի Խուան Պեդրո Ռամոսը վատ է զգացել, երբ ընդմիջումից հետո վերադարձել է աշխատանքի: Նրա մոտ սուր ալերգիկ ցան է սկսվել, կոկորդի ուռածություն, արյան ճնշման անկում: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել 31-ամյա երիտասարդի կյանքը: Պարզվել է, որ մահվան պատճառ է հանդիսացել ԳՄՕ-լոլիկից պատրաստված տոմատի մածուկը:

Նմանատիպ նյութեր