Գվատեմալայում կատակերգու դերասանը երկրի նախագահ է ընտրվել
Գվատեմալայում հայտնի կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը, ով քաղաքականության մեջ մեծ փորձ չունի, վստահորեն հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Քվեաթերթիկների 94%-ի մշակման արդյունքներով` նա հավաքել է ձայների 68.9%-ը։
Նոր նախագահի երդման արարողությունը կկայանա 2016թ-ի հունվարի 14-ին: Նա Գվատեմալայի 50-րդ նախագահը կդառնա:
Մորալեսը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել որպես կատակերգու դերասան, քաղաքականություն է եկել միայն 2011-ին:
Նա խոստացել է պայքարել կաշառակերության դեմ: