Մահացել է հայտնի կատակերգու Ջերրի Լյուիսը
Լաս Վեգասում 91 տարեկան հասակում վախճանվել է ամերիկյան հայտնի կատակերգու և երգիչ Ջերրի Լյուիսը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Ընտանիքի անդամները հայտարարել են, որ դերասանը մահացել է սեփական մահով։ Իսկ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Լյուսիը տառապում էր շաքարախտով և քաղցկեղով։
Դերասանը նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Այս խելագար, խելագար, խելագար աշխարհը», «Ցնդած պրոֆեսորը», «Արիզոնայն երազանք» և այլն։ Բացի այդ, երգիչ Դին Մարտինի հետ նրա դուերտը ահռելի հաջողություն բերեց նրան։
1950-ական թվականներին Լյուիսը թողարկեց իր առաջին երաժշտական ալբոմը։