Գվատեմալայում ժայթքել է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները, Գվատեմալայում ժայթքել է երկրի ամենախոշոր հրաբուխներից մեկը՝ Ֆուեգուն։
Հրաբուխը գտնվում է երկրի մայրաքաղաք Գվատեմալայից 50 կմ հեռավորության վրա։ Աղբյուրները նշում են, որ ժայթքման հետևանքով առաջացած մոխրի շերտը տարածվել և հասել է քաղաքին։
Ավելացնենք նաև, որ Ֆուեգուն այն հրաբուխներից է, որը վերջին շրջանում ժայթքում է շատ հաճախ։