Կոսովոյի ընդդիմությունը խորհրդարանում արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)
Կոսովոյի խորհրդարանում մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ արցունքաբեր գազ է կիրառվում: Ինչպես նախորդ անգամները, այնպես էլ այսօր ընդդիմադիր «Ինքնորոշում» կուսակցության անդամները որոշել են խոչընդոտել խորհրդարանի նիստի ընթացքը՝ արցունքաբեր գազ կիրառելով հենց նիստերի դահլիճում: Այդ քայլով նրանք իրենց բողոքն են արտահայտել Սերբիայի հետ հարաբերությունների բարելավման պայմանավորվածության դեմ:
2008-ին Կոսովոն հայտարարեց Սերբիայից անկախանալու մասին: Բելգրադը չի ճանաչում դա, բայց 2011-ից ԵՄ-ի հետ համագործակցությամբ բանակցություններ են ընթանում Սերբիայի և կոսովցի ալբանացիների միջև հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: