Կիևում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիան ցրելու համար. տեսանյութ
Կիևում միտինգավորների նկատմամբ Բերկուտի հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազ են կիրառել և օգտագործել են ջրցան ավտոմեքենաներ:
Ինչպես տեղեկանում ենք տեղի ԶԼՄ-ներից, ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև սկսվել է բախում Գռուշևի փողոցում, որտեղ գտնվում է Ուկրաինայի Ռադան և կառավարության շենքերը: