Բողոքի ակցիա ընդդեմ ոստիկանական դաժանության (տեսանյութ)
Այսօր Ֆրանսիայում, որպես բողոքի նշան, հարյուրավոր մարդիկ են հավաքվել այն գործարանի շենքի առջև, որը ոստիկանության համար զենք է արտադրում: Նրանք բողոքել են ֆրանսիական ոստիկանության դաժանության դեմ: Այդուհանդերձ խաղաղ ցույցը վերածվել է ոստիկանության ծառայողների հետ ընդհարման:
Ակցիան անցկացվել է ի հիշատակ 21-ամյա Ռեմի Ֆրասսեի, որը մահացել էր մեկ տարի առաջ, բնապահպանական կազմակերպության հանրահավաքի ժամանակ ոստիկանների կողմից նետված պայթուցիկ նյութի պայթելու հետևանքով: