6955 դիտում
20:42 12-10-2020
«Նման դաժանության նույնիսկ Չեչնիայում չեմ հանդիպել». Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրողը պատմել է, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել
[url=https://www.tert.am/am/news/2020/10/12/kotenok/3419408?fbclid=IwAR2B39JwMD7dZBaErMMeLwiUervOKXX5maveyr-KsCXg9XcDfZW1UT33sMk]Tert.am[/url]-ը գրում է. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը զրուցել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման ժամանակ վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկի հետ, որը ներկա պահին գտնվում է Երևանի «Էրեբունի» հիվանդանոցում:
Լրագրողը հայրենակցի հետ զրույցում նշել է, որ հիշողությունն ամբողջովին չի վերականգնվել ստացած վնասվածքից հետո:
«Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- վերհիշում է Կոտենոկը:
Պատմելով երկրորդ հարվածի մասին, երբ իրենք եկեղեցում են եղել, լրագրողը նշել է, որ այն սարսափելի էր: «Արդեն մտածում էի, որ մահացել եմ: Խելքի եկա, փորձում էի կանգնել: Ձայն էի տալիս մյուս թղթակցին՝ Լևոն Արզանովին»,- հավելել է լրագրողը՝ նշելով, որ իրեն դուրս են բերել եկեղեցուց, որից հետո ոչինչ չի հիշում: Հիվանդանոցում արթնանալով՝ իմացել է, որ սրտում փոքր բեկոր է մնացել:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/12/kotenok/3419408?fbclid=IwAR2B39JwMD7dZBaErMMeLwiUervOKXX5maveyr-KsCXg9XcDfZW1UT33sMk]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6531 դիտում
14:22 28-09-2021
ԵԽԽՎ բանաձևում Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչեցոց/Ղազանչի
2044 դիտում
10:03 09-10-2020
Շուշիում վիրավորված ռուս լրագրողը տեղափոխվել է Հայաստան. shantnews.am