Ուկրաինայում կգործի Ռուսաստանի խնդիրների հետազոտման կենտրոն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել երկրում Ռուսաստանի խնդիրների հետազոտման կենտրոնի ստեղծման մասին, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Պորոշենկոյի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ կենտրոնում զբաղվելու են Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծությամբ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային շահերի ապահովման մշակմամբ:
Կենտրոնը գործելու է որպես Ռազմանավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի առանձին ինքնուրույն կառուցվածքային միավոր: