4337 դիտում
08:19 24-10-2015
Պատգամավորը վստահեցրել է, որ իր ընկերության ներկրած «Twix», «Snickers» շոկոլադները մրցակցության արդյունքում չեն էժանացել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ժողովուրդ»–ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից փորձեց պարզել, թե իրեն պատկանող «Դերժավա» ընկերությունից բացի, որ ընկերությունն է սկսել «Twix», «Snickers», ««Kit Kat», «M&M’s» և «Mars» շոկոլադներ ներկրել։ Օրերս [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/21/68236/][b]ՀԺ-ն գրել էր[/b][/url], որ նշված ապրանքատեսակների միակ ներկրողի հետ շուկայում մրցակից է հայտնվել, ինչի արդյունքում նշված շոկոլադները էժանացել են և 250 դրամի փոխարեն վաճառվում են 200 դրամով։
«Դերժավայի» սեփականատեր Համբարձումյանը «Ժոդովուրդ»–ին վստահեցրեց. «Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, ինչ-որ անգրագետ բաներ են գրում։
Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի»։
Բացի մյուսների անկարողությունից՝ Համբարձումյանը էժանացումը պայմանավորեց նաև ռուսական ռուբլու փոխարժեքի բարձրանալու հանգամանքով։ Մինչդեռ ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր հասել է այս տարվա հուլիսի ցուցանիշին, իսկ նշված շոկոլադները վաղուց, նաև հուլիսին, թանկ գնով էին վաճառվում»։
Նմանատիպ նյութեր
2773 դիտում
22:25 08-10-2014
Միստր Բինը նկարահանվել է Snickers-ի նոր տեսահոլովակում. տեսանյութ
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»