211652_close_icon
views-count1078 դիտում article-date 16:47 14-08-2014

Գործադիրը մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ է հատկացրել «Սատար»-ի ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու և սայլակի կարիք ունեցող անձանց իրենց բնակության վայրում տրամադրելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ: Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի բժշկական ամբուլատորիային պատկանող չշահագործվող նախկին շենքը և համապատասխան հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի համայնքին՝ շենքը որպես հանդիսության սրահ ծառայեցնելու պայմանով: Կառավարության որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Սոս Ավետիսյանին, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատի սան Էդգար Մինասյանին, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալավրիատի սաներ Ռաֆայել Մկրտչյանին և Վահան Ասլանյանին:

Նմանատիպ նյութեր