3977 դիտում
09:15 21-10-2015
Ինչո՞ւ են Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադները երևանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադե սալիկները երևանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են։ Նախկինում փոքր Snickers գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200։ Նույնն է նաև շոկոլադե մյուս հայտնի սալիկների դեպքում։ Սվելի մեծ չափի Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 դրամ։ Խանութների սեփականատերերը մեզ հետ զրույցներում, խոսելով հայտնի բրենդների էժանացման մասին, ասացին, որ դա կապված է ԵՏՄ անդամ երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից եկող ապրանքի մաքսատուրքի վերացմամբ։
Խանութի սեփականատերերից մեկն էլ ասաց, որ էժանանալուց հետո դրանց սպառումն ավելացել է։
Ռուսաստանից եկող ապրանքները նախկինում էլ ազատված էին մաքսատուրքից։ Եվ եթե միայն դա լիներ պատճառը, անհասկանալի կլիներ, թե ինչու նշված ապրանքները էժանացան Հայաստանի ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց միայն 10 ամիս անց։ Իրականում տեղի է ունեցել մեր տնտեսության համար բավականին նշանակալից իրադարձություն։ Խնդիրն այն է, որ մինչև վերջերս նշված շոկոլադեղենի ներկրման մոնոպոլիան պատկանում էր մեկ ընկերության, որն էլ միանձնյա գին էր որոշում շուկայում։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, մոտ մեկ ամիս առաջ մեկ այլ ընկերության հաջողվել է ջարդել այդ մոնոպոլիան։ Ու հիմա առնվազն երկու ընկերություններ իրար հետ մրցակցում են, և դրա շնորհիվ էլ նշված շոկոլադեղենի գինը նվազել է միանգամից 10-20 տոկոսով, սպառումն էլ ավելացել է։ Սա դասական օրինակ է, որը ցույց է տալիս թե ինչ հրաշքներ կարող է գործել մրցակցությունը։
Ցավոք, սա եզակի դեպքերից է, և մեր տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի փորձագետների, շարունակում է մնալ տարածաշրջանի ամենամոնոպոլիզացվածը»։
Նմանատիպ նյութեր
2081 դիտում
11:29 26-01-2014
Kit Kat-ը ներկայացնում է
9373 դիտում
23:12 21-03-2016
Դոլարը կտրուկ էժանացել է
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»