Բատիկյանի պաշտոնանկությունը գլխավոր դատախազությունում շարունակվող ներքին հակամարտության արդյունք էր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է երեկ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած պաշտոնանկությանը.
«ՀՀ գլխավոր դատախազությունում ներքին հակամարտությունները, պարզվում է, դեռեւս շարունակվում են: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանի երեկվա պաշտոնանկությունը հենց վերը նշված հակասությունների դրսեւորումներից է: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարման հենց սկզբից՝ 2013-ի հոկտեմբերից, ակնհայտ էր, որ նա ցանկանում է ազատվել, այսպես կոչված, «հին կադրերից»: Այդ գործընթացը Գեւորգ Կոստանյանի համար առանցքային նշանակություն ուներ, քանի որ միայն այդ կերպ նա կկարողանար դատախազության համակարգն իր վերահսկողության տակ վերցնել»: