211652_close_icon
views-count3196 դիտում article-date 16:37 23-10-2015

Հրաչյան իրեն ներկայացնելով որպես քրեական հեղինակություն՝ «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ քաղաքացու նկատմամբ պահանջ է դրել՝ չկատարելու դեպքում խոստանալով «պատժել»

44-ամյա Հրաչյա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էմիլ Խաչատրյանից գումար հափշտակելու դիտավորությամբ Երևան քաղաքի «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի ունեցած խոսակցության ընթացքում իրեն որպես քրեական հեղինակություն ներկայացնելով և այդ կերպ տուժողի կամքի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչպես նաև Էմիլ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նրանից պահանջել է իր կողմից որոշված ժամանակահատվածում ինչպես իրեն, այնպես էլ իր կողմից մատնանշված անձանց տալ ընդհանուր 1.700 ԱՄՆ դոլար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգքրի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր