Գերմանիայում էլեկտրամեքենաների համար 10 հազար լիցքավորման կայան կկառուցեն
Գերմանիայի` Ալեքսանդր Դոբրինդտի ղեկավարած տրանսպորտի նախարարությունը ուսումնասիրում է էլեկտրամեքենաների 10 հազար լիցքավորման կայանների կառուցման հնարավորությունը:
Նախագիծը նպատակաուղղված է 2020 թ-ին Գերմանիայի ավտոճանապարհներին ունենալ մոտ 1 մլն էլեկտրամեքենա:
Այսօր Գերմանիայում լիցքավորման կայանների թիվը կազմում է ընդամենը 2400:
Ծրագրի իրականացման համար կծախսվի 100 մլն եվրո: