ՀԷՑ-ի անվտանգությունը վստահվել է լրագրողների աշխատանքը խոչընդոտած ԱԺ անվտանգության պետին. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
««ՉԻ»-ի տեղեկություններով, ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ընկերության անվտանգությունը վստահել է Կարեն Հայրապետյանին։ Այսինքն՝ հենց այս անձն է ղեկավարելու ՀԷՑ-ի անվտանգության վարչությունը։ Կարեն Հայրապետյանը համարվում է Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի կադրը։
Նա ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ ԱԺ անվտանգության պետի պաշտոնը, որտեղ էլ առիթներ է ունեցել ինքնադրսևորվելու։ Այս դրսևորումները հիմնականում եղել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասով։ Փաստի առիթով քրեական գործն արագորեն հարուցվել և նույն արագությամբ էլ կարճվել էր»։