Բաստիան Շվայնշտայգերը դատի է տալու տիկնիկ արտադրող չինական ընկերությանը
Չինական ընկերություններից մեկը Գերմանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի կերպարը օգտագործել է տիկնիկների արտադրությունում:
Ընկերությունը վաճառքի է հանել Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական զինվորների տիկնիներ: Դրանք պատրաստված է Շվայնշտայգերի տեսքով և անվանվում են «Բաստիան»:
Տիկնիկի գինը կազմում է 108 եվրո:
Ընկերության ներկայացուցչի խոսքերով, այդ զուգադիպությունը պատահական բնույթ է կրում, իսկ տիկնիկի արտաքինի համար վերցրել են Գերմանիայի քաղաքացու տարածված արտաքինն ու անունը:
«Դա Շվայնշտայգերի իրավունքների բացահայտ խախտում է: Նրանից պատրաստել Վերմախտի զինվոր՝ այն էլ սվաստիկայի նշանով, դա կոպիտ վիրավորանք է», հայտարարել է Շվայնշտայգերի փաստաբան Ուլրիխ Ամելունգը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը մտադիր է չինական ընկերությանը դատի տալ: