«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հանդես է եկել հայտարարությամբ` թիմում իր շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ:
«Մանչեսթեր Յունայթեդը Եվրոպայում իմ վերջին ակումբը կլինի: Ես հարգում եմ մյուս ակումբները, սակայն «ՄՅՈւ»-ն միակ թիմն էր, հանուն որի ես կարող էի լքել «Բավարիան»:
Ես պատրաստ կլինեմ, եթե թիմը իմ կարիքն ունենա: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել ստեղծված իրավիճակի մասին:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին` վերջին շաբաթների ընթացքում ինձ անհավանական աջակցություն ցուցաբերելու համար», ասել է Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն գերմանացի ֆուտբոլիստին դուրս է հանել հիմնական կազմից և ուղարկել երիտասարդական թիմ: