«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, ամենայն հավանականությամբ, ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլևս հանդես չի գա և կարող է չխաղալ Եվրո-2016-ը:
Գերմանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքը ստացել է Գերմանիայի հավաքականի մարզման ժամանակ: Այսօր նրան բուժհետազոտության են ենթարկել, որի արդյունքում պարզվել է, որ նրա ծնկի կապաններն են վնասվել, ինչը կարող է մի քանի ամսվա ապաքինում պահանջել:
Շվայնշտայգերը հետագա բուժումն անցկացնելու է անգլիական ակումբում` հավաքականի բժշկական շտաբի հսկողության ներքո: