JKA Armenia-ի նախագահ Շահեն Պետրոսյանի հրավերով Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 14-16-ը Հայաստան կժամանի աշխարհահռչակ կարատեի վարպետ Մասաո Կավասոն (Masao Cawasoe):
Այցի շրջանակում կարատեի վարպետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կհանդիպի արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի հաշմանդամություն ունեցող մասնակիցների հետ, կանցկացնի նաև սեմինար-պարապմունք և իր հարուստ փորձը կփոխանցի ոլորտի մասնագետներին:
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև սեմինարին մասնակցելու և լուսաբանելու համար կարող եք զանգահարել` (093) 71-50-30, (055) 17- 50- 30: