Ադելը նոր ալբոմ կթողարկի
Բրիտանացի երգչուհի Ադելը պաշտոնապես հայտարարել է սպասված նոր ալբոմի թողարկման մասին: Նա կթողարկի իր նոր՝ «25» անվանումով ալբոմը, որը նվիրված է իր 25-ամյակին: Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր էջում:
Երգչուհին 25 տարեկան է դարձել 2 տարի առաջ:
«Իմ նախկին ալբոմը նվիրված էր բաժանմանը, իսկ սա հաշտեցում է»,- նշել է Ադելը:
Հիշեցնենք, որ 2011 թ-ին Ադելը թողարկել էր «21» անվանումով ալբոմը: