Մադոննան նոր ալբոմ կթողարկի
Փոփ-թագուհի Մադոննան The Canadian Press-ին տված հարցազրույցում հաղորդել է, որ սկսում է նոր ալբոմի վրա աշխատանքները:
Համապատասխան հայտարարությունը երգչուհին արել է Տորոնտոյում իր Hard Candy ֆիտնես ակումբի բացման ժամանակ:
Մադոննան առաջին անգամ այդ քաղաք այցելել է 1990-ին: Այն ժամանակ նրան արգելել էին գալ այդ քաղաք սեկսուալ սկանդալի պատճառով:
Նա հայտնել է, որ ինքն արդեն սկսել է աշխատանքները, սակյն գաղտնի է պահել, թե ում հետ: Երգչուհին հայտնել է, նաև, որ ինքը դեմ չէր լինի ձայնագրվել նաև կանադացի ռեպեր Դրեկոյի հետ:
Մադոննայի վերջին ալբոմը` MDNA-ն թողարկվել էր 2012-ին, որը նրան հնարավորություն տվեց գլխավորել ամենաշատ վարձատրվող աստղերի ցուցակը: