21712 դիտում
21:52 20-10-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում. 41-ամյա վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 18-ին` Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Նույն օրը ժամը 19:40-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 41-ամյա Աշոտ Գաբրիելյանը իր վարած Mercedes մակնիշի 25 UL 047 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով Ա. Գաբրիելյանը տեղում մահացել է: Մահացածի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս և, ըստ տեղեկությունների, շրջվելու հետևանքով նա դուրս է շպրտվել ավտոմեքենայից:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+