211652_close_icon
views-count104268 դիտում article-date 10:50 26-06-2017

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 32-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին փրկարարները հայտնաբերել են մեքենայից բավականին հեռավորության վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Նոր Ավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրվելով՝ հայտնվել դաշտի մեջ, իսկ ավտոմեքենայից քիչ այն կողմ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և ոստիկանության Սիսանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Դեպք մասին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հունիսի 25-ին, ժամը 21։00-ից մինչև հունիսի 26-ից ժամը 05։00-ն ընկած ժամանակահատվածում Սիսիան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 80 TT 990 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Վարդանյանը տեղում մահացել է։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Նարեկ Ստփանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր