211652_close_icon
views-count1585 դիտում article-date 20:20 20-10-2015

Սլավոնական համալսարանում բացվել է «Ապահովագրություն» մասնագիտությամբ մագիստրատուրա. ֆոտոռեպորտաժ

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտում բացվել է «ապահովագրության» մասնագիտությամբ մագիստրատուրա: Համապատասխան մագիստրոսային ծրագիրը մշակվել է «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» բրոքերային ընկերության, ՀՌՀ և Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ համատեղ: Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել 2015 թվականի մագիստրատուրայի ընդունելություն, ձևավորելով դեբյուտային խումբ, որը բաղկացած է [url=http://www.ingoarmenia.am/index/index/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»[/url], «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների 5 աշխատակիցներից: Սովրողներն ընտրվել են մասնագիտական գիտելիքների, գործնական ունակությունների, ինչպես նաև մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով: Ապահովագրական ընկերությունների աշխատակիցների ուսման դիմաց կվճարեն իրենք` գործատուները: Մագիստրատուրա կարող են ընդունվել, բայց արդեն իրենց միջոցներով, ցանկացած մասնագիտությունների գծով բուհերի շրջանավարտներ, որոնք ունեն բակալավրի աստիճան: Մագիստրատուրայի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար մասնագետները, որոնք ունեն ապահովագրական գործի կազմակերպչի համբավ, բազմամյա փորձ, ինչպես նաև դասախոսական և գիտահետազոտական գործունեության փորձ: Մասնավորապես, մագիստրատուրայում դասախոսելու համար հրավիրված են ապահովագրական ընկերությունների, ՀՀ Կենտրոնական բանկի և «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» բրոքերային ընկերության մասնագետները: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտությնա դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, մասնավորապես, նշել է, որ մագիստրիսի ծրագիրը նորամուծություն է Հայաստանի ապահովագրական շուկայի համար, որի նախաձեռնողներն անձնական պատասխանատվություն են կրում դրա հաջողության համար: «Ես ուսանողներին կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ վերաբերվեն ուսմանը և հույս ունեմ, որ կստանանք Մեգառեգուլյատորի և ապահովագրական ողջ հանրության աջակցությունը, որպեսզի այս ծրագիրը չկրի ձևական բնույթ ու չդառնա «գալոչկայի» համար ստեղծված հերթական նախագիծ, այլ լինի երկարաժամկետ ու հաջողված»,-նշել է Է.Սանդոյանը: Մագիստրատուրայում դասավանդելու հրավիրված Կենտրոնական բանկի Ֆինասական վերահսկողության վարչության ապահովագրական ընկերությունների վերահսկողության առաջին բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Արման Դաղունցը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դասավանդելու է «Ապահովագրական գործի վերահսկողությունն ու կարգավորումը» առարկան: «Այս առարկան սերտ կապված է իմ պրակտիկ գործունեության հետ, և փորձում եմ ուսանողների հետ կիսել ապահովագրական գործի վերահսկողության իմ գիտելիքներով: Դասախոսություններիս ընթացքում փորձելու եմ շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բազային նորմատիվների կատարելագործումը, պահուստավորումը, իրավական դաշտի կարգավորումը և կատարելագործումը: Բերելու եմ օրինակներ միջազգային փորձից և պրակտիկայից, քանի որ սովորաբար ուսանողներին ավելի հետաքրքիր է պրակտիկան, քան տեսությունը», - զրույցում կիսվեց Ա. Դաղունցը: [url=http://www.ingoarmenia.am/index/index/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ[/url] խորհրդի անդամ, Արմեն Պետրոսյանն, իր հերթին, ԱրմԻնֆո-ին հայտնեց, որ իրենց ընկերությունից մագիստրոսի կոչում ստանալու համար ընտրվել է երկու աշխատակից, իսկ չորս աշխատակիցներ, հիմնականում ղեկավարներ, ներգրավված են ծրագրում որպես դասախոսներ, որը մեզ համար մեծ ձեռքբերում է: «Ուսուցման գործընթացը իրենից ներկայացնում է խիստ մասնագիտացված ապահովագրական ուղղվածություն: Ավարտելուց հետո մեզ մոտ հայտնված ուսանողները լիովին կտիրապետեն ապահովագրական գործին: Նրանք ձեռք կբերեն բավարար գիտելիքներ և հմտություններ հետագա առաջխաղացման և կարիերայի աճի համար, և, բնականաբար, շահույթ կբերեն ընկերությանը», - համոզված է Ա. Պետրոսյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դժվար է ապահովագրական ընկերություններին ներգրավել աշխատակիցներ ներքին աշխատաշուկայից, նա նշեց, որ ապահովագրական ընկերությունները գերադասում են իրենք պատրաստեն իրենց աշխատակիցներին, քանի որ յուրաքանչյուր ընկերությունն ունի իր սեփական ռազմավարական քաղաքականությունը, իր ձեռագիրը: «Մասնագետներ ներգրավվելով մենք ներդրում ենք կատարում նրանց վերապատրաստման մեջ, ինչպես նկատեցիք այսօրվա օրինակում: [url=http://www.ingoarmenia.am/index/index/lang/am]«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»[/url] ղեկավարությունը քաջ գիտակցում է աշխատակիցների վերապատրաստաման կարևորությունը և ոչինչ չի խնայում դրա համար», - ասաց Ա. Պետրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր