Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում մարզական կյանքը միշտ եռում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը հիմնադրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև Մոսկվայում ստորագրված «Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի» հիման վրա:
Նշված համալսարանը հայտնի է նաև նրանով, որ նշված բուհում ուսանողների համար ստեղծված են ժամանակակից պայմաններ՝ սպորտի զարգացման ուղղությամբ:
Համալսարանը ունի նաև մարզական դահլիճներ, որտեղ հաճախակի են տեղի ունենում ֆուտբոլային խաղեր, ինչին ակտիվ մասնակցություն են ունենում ոչ միայն նշված բուհի, այլև հանրապետությունում գործող բազմաթիվ բուհերի ուսանողներ:
Մարզումներին մասնակցում են նաև պետական չինովնիկներ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, նշված բուհում պետք է տեղի ունենար պատգամավորների և ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի անդամների ֆուտբոլային հանդիպում և մինչ այդ հանդիպման սկսվելը, ուսանողներն իրենք էին «գրավել» մարզադահլիճը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի