ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների ղեկավարի անձնական էլփոստը կոտրելու մեջ դպրոցական է կասկածվում
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները ստուգում են տեղեկությունն այն մասին, որ ծառայության ղեկավար Ջոն Բրեննանի անձնական էլեկտրոնային փոստը կարող է ջարդած լինել դպրոցական: Վերջինս անձամբ անանուն հարցազրույց է տվել ամերիկյան New York Post թերթին՝ պատմելով, որ հայտնաբերել է Ջոն Բրեննանի աշխատանքային ֆայլերը:
Թերթը նրան անվանել է «դպրոցական-թմրամոլ», ով դժգոհ է ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությունից: Նրա ինքնությունը չի հրապարակվում, իսկ Instagram-ում կարելի է գտնել ԿՀՎ-ի ղեկավարի կոնտակտային տվյալները և ապահովագրության հաշվեհամարը: