Սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետ է նշանակվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ Աբրահամյանը չի մեկնի արձակուրդի. վերջինս կհամատեղի և՛ վարչապետի իր աշխատանքը, և՛ շտաբի պետի պաշտոնը:
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ նիստին քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր: