22315 դիտում
22:11 19-01-2017
Այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք» շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է շտաբի պետ Իշխան Զաքարյանը
Այսօր՝ հունվարի 19-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ: Այս մասին լուրը հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Նա նշեց, որ այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինք» շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է Իշխան Զաքարյանը և որին մասնակցել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ վաղն առավոտից աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենալու Երևանի և մարզերի տարածքային կառույցների ղեկավարների հետ:
Նշենք, որ հունվարի 18-ին Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուների և ԲՀԿ պատգամավորների միջև հանդիպում էր տեղի ունեցել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր եւ քննարկվել էր ընտրություններին «Ծառուկյան դաշինքով» մասնակցելու հարցը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
19291 դիտում
21:57 05-10-2018
Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը
Այս բաժնից
9612 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին