211652_close_icon
views-count2494 դիտում article-date 08:56 18-07-2015

Հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրի տեղեկացմամբ, հուլիսի 16-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սա էլ ըստ ամենայնի կարող է նշանակել որ հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ»,–գրում է թերթը։

Նմանատիպ նյութեր