Մոսկվայում վրացի գործարարը գնդակահարել է 2 պաշտոնյայի. տեսանյութ
Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի բնակիչները ցնցված են այսօր` հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցած միջադեպից:
Ինչպես հայտնում է [url=http://www.gazeta.ru/social/2015/10/19/7830689.shtml#!photo=6]Gazeta.ru-ն[/url], իրենց աշխատասենյակում հրազենից սպանվել են քաղաքապետի առաջին տեղակալ Յուրի Կարաուլովը և Կրասնոգորսկի էլեկտրացանցերի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոն։
Նախնական վարկածի համաձայն՝ պաշտոնյաներին գնդակահարել է տեղի գործարար Ամիրան Գեորգաձեն, ով կեսօրին մտել է փոխքաղաքապետի կաբինետ, որտեղ այդ պահին եղել է նաև Գեորգի Կոտլյարենկոն և կրակ արձակել ինքնաձիգից, ինչից հետո իր Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Պաշտոնյաները ստացած վնասվածքներից տեղում մահացել են։