211652_close_icon
views-count66327 դիտում article-date 19:25 05-10-2017

Մոսկվայում մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 46-ամյա հայ գործարարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում սպանվել է գործարար Արսեն Փափազյանը։ Այս մասին հայտնում է [url=http://www.rbc.ru/rbcfreenews/59d63b8d9a79470e0eecec02]RBC[/url]-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ նրան Մոսկվայի Ն. Պիրոգովի անվան հիվանդանոց էին տեղափոխել հարձակումից հետո, որտեղ վերակենդանացման բաժանմունքում նա մահացել է: Ա. Փափազյանին վիրավորել էին հրազենից՝ 2 անգամ կրակելով կրծքավանդակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Մոսկվայի կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում Մյասնիցկայա փողոցում, անհայտ անձը հարձակում է գործել 46-ամյա Ա. Փափազյանի վրա և մի քանի անգամ կրակել վերջինի ուղղությամբ: Իրավապահ մարմինների տեղեկություննրեով՝ Ա. Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով։ Հայտնի է, որ գործարարը Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ էր և «Անի» քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր