211652_close_icon
views-count4245 դիտում article-date 19:22 26-02-2014

Մոսկվայում 17 վրացի է ձերբակալվել. նրանց շարքերում են «օրենքով գող» Մերաբի որդիները . տեսանյութ

Բնակարաների կողոպուտ, հարձակում ինկասատորի ավտոմեքենայի վրա, այս մեղադրանքներով Մոսկվայում վրացական 17 հոգուց կազմված հանցախումբ է ձերբակալվել: Նրանց ղեկավարել է 26-ամյա Մերաբ Բարկալաիան: Վերջինս վրացի «օրենքով գող» Մերաբ Բարկալիայի ավագ որդին է: Նարնց շարքերում է նաև նրա կրտսեր որդին: Բոլորը վրաստանի քաղաքացիներ են: Խմբավորման բնակարաններից տարբեր տիպի թանկարժեք իրեր են հայտնաբերվել: 150 հուշանվերներ, 17 մորթուց վերարկու, 22 ձեռքի ժամացույց, 60 բջջային հեռախոս, գողոնի ընդհանուր արժեքը կազմել է 15 միլիոն ռուբլի` մոտ 500 հազար դոլար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր