Ալլա Պուգաչովան ծոռնիկ է ունենալու
Ռուսական ստրադայի պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան ծոռնիկ է ունենալու: Այդ մասին հաղորդում է «Экспресс газета»-ն:
Պուգաչովայի թոռը՝ 24-ամյա Նիկիտա Պրեսնյակովը և նրա ընտրյալը՝ 18-ամյա Ալյոնա Կրասնովան, պատրաստվում են երեխա ունենալ:
Նրանց ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը թերթին հայտնել է, որ երիտասարդ զույգը պատրաստվում է հարսանիքի:
«Ալյոնայի հետ հանդիպում եմ 1 տարուց ավելի: Ազատ ժամանակը միասին ենք անցկացնում: Փորձում ենք նույնիսկ 1 օր չբաժանվել»,-մեջբերում է Նիկիտայի խոսքը թերթը:
[img]/ups/images/0096559001445244183380739.jpg[/img]