Հունաստանի խորհրդարանը հաստատել է կոշտ տնտեսության մասին օրինագիծը
Հունաստանի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել օրինագիծը, որը նախատեսում է տնտեսության մեջ նոր ու կոշտ միջոցառումների ներմուծում՝ Աթենքին տրվող ֆինանսական աջակցության 3-րդ ծրագրի շրջանակներում, հաղորդում է Tass-ը:
Օրինագծին կողմ են քվեարկել կառավարական կոալիցիայի կուսակցությունների 154 պատգամավորներ:
Նոր օրենքը նախատեսում է մի շարք հարկերի բարձրացում: Բացի այդ, բարձրացվում է կենսաթոշակային շեմը՝ մինչև 67 տարեկան: Փաստաթղթի մի կետ էլ նախատեսում է հարկային օրենսդրության խախտման պատժամիջոցի խստացում:
Սպասվում է, որ նոր օրենքի ընդունումը ճանապարհ կբացի Աթենքի համար ևս 2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության հերթական տրանշը ստանալուն: