Հունաստանի խորհրդարանը հաստատել է բանկային և արդարադատության համակարգերի բարեփոխման օրինագիծը
Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել քաղաքացիական դատավարությունների արագացման և ֆինանսական ինստիտուտների առողջացման մասին օրինագիծը, ինչը պնդում էր Եվրամիությունը:
Փաստաթուղթը թոյլ կտա Աթենքին բանակցություններ սկսել միջազգային վարկատուների հետ շուրջ 85 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության նոր ծրագրի շուրջ:
Օրինագծին կողմ է քվեարկել 230 պատգամավոր, դեմ՝ 63 և ձեռնպահ՝ 5: