Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել «կոշտ» տնտեսման միջոցառումների փաթեթին
Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել կոշտ տնտեսման նոր միջոցառումների մասին նախագծի փաթեթին, որոնց կիրառումը պահանջում են միջազգային վարկատուները, հաղորդում է BBC-ն։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 300 պատգամավորներից 153-ը։ Այն նախատեսում է հարկերի բարձրացում և թոշակների նվազեցում։
Քվեարկությունն անցել է Եվրախմբի նիստի նախաշեմին, որի մասնակիցները մայիսի 22-ին պետք է գնահատեն Հունաստանում բարեփոխումների արդյունավետությունը և լուծեն այդ երկրին հերթական՝ 7.5 մլրդ եվրո տրանշի հատկացման հարցը։