Սիլվիո Բեռլուսկոնին վերադառնում է մեծ քաղաքականություն
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որոշում է կայացրել վերադառնալ մեծ քաղաքականություն ` գլխավորելով իր «Առաջ, Իտալիա» կուսակցությունը: Ծրագրային ելույթով քաղաքական գործիչը հանդես է եկել կուսակցության շրջանային ղեկավարների առջև:
79-ամյա քաղաքական գործիչը մասնավորապես հայտարարել է, որ «Առաջ, Իտալիա»-ն պետք է ստանա ընտրողների 51 տոկոսի աջակցությունը և դառնա Իտալիայի առաջին կուսակցությունը:
Բեռլուսկոնին քննադատել է գործող վարչապետ Մատեո Ռենցին: