211652_close_icon
views-count68966 դիտում article-date 16:17 20-09-2019

ՀՀ ՊՆ փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի 29-ամյա օգնականը. քննությունն իրենց հսկողության տակ են վերցրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու ՀՀ գլխավոր դատախազը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմինե Գևորգյանի որոշմամբ ձերբակալվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 29-ամյա Հարություն Գրիգորյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է և կասկածվում է սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ՀՀ ՊՆ ծառայող, փոխգնդապետ, 43-ամյա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ, ով «գանգուղեային տրավմա և կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործն օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, կարելի է ասել, իրենց հսկողության տակ են վերցրել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քանի որ վիճաբանությանը մասնակցություն ունենալու մեջ շոշափվում է նաև Վայոց Ձորի մարզպետ Տ. Սարգսյանի անունը, մինչդեռ Վայոց Ձորի մեր աղբյուրները պնդում են, որ մարզպետի մասնակցությունը փորձում են շահարկել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/18/1135440/?fbclid=IwAR1BVA_UEBj2VIktdbupvDvJ5BRpz7X0kt5wIQaAiYCMJHPNILVarl63i0s]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավոությամբ: Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել էին, որ նա նշված կենտրոն էր տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն էր տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արա Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում էր նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել էր նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն էր արել և վիճաբանությունը շարունակվել էր: [b]Վայոց Ձորի մարզպետի օգնական, ձերբակալված, 29-ամյա Հարություն Գրիգորյանն է [/b][img]https://st0.shamshyan.com/editor/0372895001568982583314545.jpg[/img] Նշված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: 2019թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին, իրենց մոտ է ընդունվել նշված սպան՝ «Փակ ծանր ԳՈՒՎ: գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ., բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա: Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակչի զանգով՝ նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, վիճաբանությանը ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր