211652_close_icon

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին անօդաչու է խոցել

views-count1914 դիտում article-date 16:43 16-10-2015
Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք են կործանել, հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել էր, որ թուրքական կործանիչները խոցել են անհայտ պատկանելության անօդաչու, որը Սիրիայի կողմից խախտել էր Թուրքիայի օդային տիրույթը: Շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 3 անգամ նախազգուշացնելուց հետո թուրքական կործանիչները կրակ են բացել անօդաչուի ուղղությամբ և կործանել այն:

Նմանատիպ նյութեր