Բուլղարիայի վարչապետը Թուրքիայի հետ սահմանին հնչած կրակոցների պատճառով լքել է ԵՄ գագաթնաժողովը
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում ընթացող Եվրամիության գագաթնաժողովում և վերադառնալ Բուլղարիա, հաղորդում է BBC-ն:
Պատճառը բուլղարա-թուրքական սահմանին աֆղան փախստականների և սահմանապահների միջև տեղի ունեցած բախումներն են եղել: Սահմանապահները փորձել են զսպել անօրինական միգրանտների հոսքը, ովքեր փորձել են Թուրքիայի տարածքից ներխուժել Բուլղարիա: Հնչել են կրակոցներ, որոնց ժամանակ 1 միգրանտ մահացել է:
Բուլղարիան միգրանտների հոսքը կանխելու նպատակով վերջերս Թուրքիայի հետ սահմանին 260 կմ երկարության արգելապատնեշ է կառուցել, որը հսկում են մոտ 2 հազար սահմանապահներ: