211652_close_icon
views-count14807 դիտում article-date 03:05 07-06-2014

Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցների քր.գործով մեղադրանք է առաջադրվել և ձերբակալվել է Նորայր Հարությունյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b]SHAMSHYAN.com-[/b]ի տեղեկություններով երեկ հունիսի 6-ին մեղադրանք է առաջադրվել և ձերբակալվել է Վերնիսաժի հայտնի կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած Նորայր Հարությունյանին: [url=https://shamshyan.com/hy/article/14962/]Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], Երևանում օրերս հնչած աղմկահարույց կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ը՝ 30-ամյա Վալերի Հովհաննիսյանն ու Նորայր Հարությունյանը գտնվում էին ոստիկանների հսկողության տակ, քանի որ կան կասկածներ, ինչպես նաև քրեական գործում կան ականատեսների կողմից տրված վկայություններ, որ վերջիններս ակտիվ մասնակցություն են ունեցել դեպքին, ովքեր հրահրել են վիճաբանությունը, որից հետո էլ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան, 29-ամյա Գոռ Առաքելյանն իր մոտ պահվող «Մակարով» տեսակի ապօրինի ատրճանակից կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս ավելի շատ լինում են Ռուսաստանում, իսկ Ն. Հարությունյանը հայտնի է Նորսո մականվամբ, իսկ Վալերին հարուստ է քրեական անցյալով և ուզում է Նորսոի միջոցով «օրենքով գող» կարգվի: Ու եթե վերջիններս ցուցմունքներ տային, ապա հանցագործ աշխարհը դա նրանց չէր ների: Մայիսի 21-ին, Հայաստանում մեծ ճանաչում ունեցող մի քանի մանկական բժիշկներ հետազոտել էին Գ. Առաքելյանի մանկահասակ երեխային ու նա գտնվում էր մանկական հոգեբանի և լոգոպեդի հսկողության տակ, քանի որ երեխան վախից համրացել էր: Իսկ դեպքի վայրում առաջինը վիրավորներին բժշկական օգնություն էին ցուցաբերել Վերնիսաժի հարևանությամբ գործող Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի բժշկական անձնակազմից Անուշ Մելիքսեթյանը, Մելանյա Գրիգորյանը և Քրիստինե Հարությունյանը: Ֆոտոլրագրողը ներկայացնում է նաև լուսանկարներ, թե վիճաբանության ժամանակ որտեղ և ինչ դիրքում են կայանված եղել պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի և վիճաբանության մյուս մասնակցի ավտոմեքենաները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր