Դանիական կենդանաբանական այգում հրապարակավ առյուծ են հերձել
Դանիայի Օդենսե կենդանաբանական այգում այսօր առյուծի հրապարակային դիահերձում է իրականացվել, որին հրավիրված էին ցանկացողները, այդ թվում` երեխաներ:
Ըստ տեղի ԶԼՄ-ների` առյուծին դեղամիջոցներով սատկացրել էին մի քանի ամիս առաջ` այն բանի համար, որ առյուծների թիվն ավելի շատ էր կենդանաբանական այգում, քան անհրաժեշտ էր:
Դիահերձումը հեռարձակվել էր ուղիղ եթերով և բացասական արձագանք առաջացրել համացանցում: