211652_close_icon
views-count706 դիտում article-date 21:26 15-10-2015

ՀՀ կառավարոււթյունը կհամագործակցի Իսպանիայի Թագավորության կառավարության հետ

Կառավարությունն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը, որը կնպաստի կողմերի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը: Գործադիրը համաձայնություն է տվել նաև ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 3 595 013 դոլարի չափով դրամաշնորհի հատկացում՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի կայացմանը խթանելու համար: Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության աշխատակազմի և «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության միջև կնքվող հանրապետությունում 46 հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման և մշտադիտարկման իրականացման մասին համաձայնագրին: Համաձայնագրի կնքման նպատակն է նպաստել ՀՀ-ում կոռուպցիայի նվազեցմանը և կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայությունների ոլորտում ինտեգրացման գործընթացի բարձրացմանը: «Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպությունը կանցկացնի բարեխղճության կրթության վերաբերյալ դասընթացներ աշակերտների, ուսուցիչների և աշակերտների ծնողների հետ, այնպես, որ նրանք հետադարձ կապով կարողանան գնահատել համայնքի բավարարվածությունը և շինաշխատանքների համապատասխանությունը շինարարության պահանջներին: Կրթության և գիտության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով կառավարությունն իր համաձայնությունն է տվել նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նմանատիպ նյութեր