Ռոբերտ Քոչարյանը քառյակի հետ կհամագործակցի՞, թե՞ ոչ
Նախօրեին մամուլը շրջանառում էր, թե ստվերային համագործակցություն կա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ իշխանական չորս ուժերի` քառյակի միջեւ: Այնինչ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Ռ. Քոչարյանի եւ քառյակի միջեւ համագործակցություն չկա:
Նրա խոսքով՝ հավանաբար նման տպավորության պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար անդրադառնում է մեր իրականության ցավոտ խնդիրներին: Հարցին, թե հնարավոր է, որ հետագայում համագործակցեն, արձագանքեց. «Այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ եւ չեմ կարող ասել, թե հետագայում ինչ կլինի»: