211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահին Ազգային տոնի առթիվ

views-count2224 դիտում article-date 14:21 12-10-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի և անկեղծ բարեկամության սկզբունքներով: Մեր ժողովուրդների միջև պատմական կապերը նշանավորվել են ըմբռնումով և բարի կամքով, ինչի հիման վրա շարունակում ենք կառուցել մեր գործընկերությունն առ այսօր:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով ապահովելու մեր պետությունների միջև արդյունավետ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ համագործակցության ընդլայնումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»,- ասված է ուղերձում։

 

Նմանատիպ նյութեր