211652_close_icon

Հոկտեմբերի 18-21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

views-count15158 դիտում article-date 14:03 15-10-2015
Հոկտեմբերի առաջին կեսը աչքի ընկավ ցիկլոնային ակտիվ գործունեությամբ, գրեթե բոլոր օրերին դիտվել է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում նաև՝ կարկուտ: Տեղումների քանակը արդեն կազմում է նորմայի 150-200%-ը, իսկ օդի ջերմաստիճանը հիմնականում եղել է նորմայի սահմաններում: Հանրապետությունում գործող ցիկլոնը այսօր տեղափոխվեց դեպի արևելք՝ իր տեղը զիջելով հզոր անտիցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև հոկտեմբերի 21-ը: Անտիցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված առաջիկա 7 օրերին հիմնականում կդիտվի առանց տեղումների եղանակ, միայն հոկտեմբերի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և մառախուղ: Օդի ջերմային ֆոնում մինչև հոկտեմբերի 17-ը էական տատանումներ չեն կանխատեսվում, Արարատյան դաշտում և Երևանում գիշերը սպասվում է +6...+9, ցերեկը +18...+20 աստիճան տաքություն: Հոկտեմբերի 18-ից օդային հոսանքները կփչեն հարավից և 18-21-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +25...+26 աստիճանի, որը նորմայից բարձր կլինի մոտ 4-5 աստիճանով: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր