211652_close_icon
views-count1175 դիտում article-date 12:35 15-10-2015

Մեքսիկայում տուգանվել է 85 հազարից ավելի մանկավարժ

Մեքսիկայում 85 հազար 296 ուսուցիչ միանգամից տուգանվել է: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի ագային կրթության նախարարությունը, գրում է Excelsior-ը: Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ վերջիններս հոկտեմբերի 12-ին չեն ներկայացել աշխատանքի և մասնակցել են զանգվածային բողոքի ցույցերին: Արդյունքում հարյուր հազարավոր աշակերտների դասընթացները չեն կայացել: Ցուցարարներից կպահվեն նրանց աշխատավարձերի մի մասը: Կրթության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկելու է տուգանքային պատժամիջոցների կիրառումը:

Նմանատիպ նյութեր