211652_close_icon
views-count1437 դիտում article-date 10:20 15-10-2015

Նաիրա Զոհրաբյանը հերքել է տեղեկությունները, թե տեղափոխվելու է դիվանագիտական աշխատանքի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է կուսակցության կանոնադրության և ծրագրերի մեջ որոշակի փոփոխություններ կատարել և հիմա ԲՀԿ տարածքային կառույցների հետ քննարկում է ՝ որքանով դրանք ընդունելի կլինեն նրանց համար։ Երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը և արդյոք առանցքային փոփոխություններ են սպասվում, նա պատասխանել է. «Դա արդեն հրապարակման ենթակա չէ, Շատ առանցքային բաներ չենք փոխելու։ Կուսակցության ծրագիրը պետք է համահունչ լինի ներքին և արտաքին մարտահրավերներին»։ Զոհրաբյանը հերքել է նաև լուրերը, թե հնարավոր է սահմանադրական հանրաքվեից հետո հրաժեշտ տա ԲՀԿ նախագահի պաշտոնին և ուղարկվի դիվանագիտական աշխատանքի։

Նմանատիպ նյութեր