211652_close_icon
views-count2112 դիտում article-date 22:38 14-10-2015

ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի կարող ընդունել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը, որը պատրաստվում էր քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգման հարցը: Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին նշել է, որ միայն ափսոսանք կարող է հայտնել ստեղծված իրավիճակում: «Երկխոսության ցանկացած մերժում, հատկապես այսօր, երբ Սիրիայում այսպիսի իրավիճակ է տիրում, չի կարող նպաստել երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակի կարգավորմանը», ասել է Դ. Պեսկովը:

Նմանատիպ նյութեր